Աշնանային վաճառք Նոր Ջուղայում՝ ի զորակցություն արցախահայության
Կազմակերպությամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության Երեցների միավորի, ուրբաթ` նոյեմբերի 11-ին, սկսյալ ժամը՝ 11:00-ից, միության հանդիսությունների դահլիճում հերթական անգամ տեղի ունեցավ աշնանային վաճառք, որտեղ վաճառքի էր հանվել աշնանային մրգերից ու բանջարեղեններից պատրաստված և գեղեցիկ փաթեթավորած թխվածքեղեն, թթվեղեն, մրգանուշ, ճթնի և այլ պահածոներ, որոնց բազմազանությունը վկայում էր միության Երեցների միավորի վարչության ու ամբողջ անձնակազմի շաբաթների և ամիսների համատեղ ու արդյունավետ ջանքերի մասին:
Ինչպես «Հայերն այսօրի»-ին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը
Վաճառքին մասնակցել էին նաև Նոր Ջուղայի Հայ կանանց գթության միությունը, որն ի զորակցություն արցախահայությանը, վաճառքի էր հանել Արցախից բերված մեղր, չրեղեն, սուջուխ, մրգանուշների տեսականի և թթի դոշաբ, ինչպես նաե՝ Փերիո կրթասիրաց և Հայ ուսումնասիրաց Չհարմահալ միությունները` միության անդամների միջոցով պատրաստված պահածոների ու թխվածքների վաճառքով:
Միջոցառումը առիթ էր նաև անհատական արտադրանքների վաճառքի համար, որին արձագանքել էին Նոր Ջուղայից և Շահինշահրից անհատներ:
Նշելի է, որ աշնանային գեղեցիկ հարդարանքով ստեղծված աշխույժ մթնոլորտն ընդունեց բազմահարյուր այցելուներ, որոնք վայելեցին նաև մատուցված ավանդական ճաշեր, այլ ուտեստներ և մասնակցեցին կազմակերպված խաղերին:
Լուսանկարները` հեղինակի