Հոլանդիայում քրիստոնեությունը տարածել է մեր հայրենակից Սուրբ Սերվատիուսը

Մաստրիխտ քաղաքն ամենահին և ամենաճանաչված քաղաքն է Հոլանդիայում, որտեղից և երկրում տարածվել է քրիստոնեությունը։ Քրիստոնեությունը 354 թվականին Հայաստանից այստեղ է բերել մեր հայրենակից Սուրբ Սերվատիուսը, որը եղել է առաջին եպիսկոպոսը Մաստրիխտում և Բելգիայի Տոնգերեն քաղաքներում։ Նա մահացել է 384 թվականին: Մաստրիխտ քաղաքում նրա գերեզմանի վրա կառուցվել է Սուրբ Սերվատիուս տաճարը։ Վերջերս քաղաքի Անի հայ համայնքը  եկեղեցու բակում խաչքար տեղադրեց՝ ի պատիվ իր հայրենակցի։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Մաստրիխտի Անի հայ համայնքից և Սուրբ Կարապետ եկեղեցուց՝ նոյեմբերի 6-ին Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս տաճարում Ջոն Դաուցենբերգը ձեռնադրվեց ծայրագույն վարդապետ: Միջոցառումը բազմամարդ էր, ներկա էին տեղի քաղաքապետը և մարզի կառավարիչը, ինչպես նաև՝ Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամները և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Հոլանդիայի փոխանորդ Հոգեշնորհ տեր Առեն վարդապետ Շահինյանը:

Սուրբ Սերվատիուս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ պարոն Խաումանսն իր բացման խոսքում նշեց, որ այստեղ են գտնվում Սուրբ Սերվատիուսի հայրենակիցները, ինչը մեծ պարծանք էր մեզ համար:

մաստրիխտ2մաստրիխտ1

 

 

 

Scroll Up