ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները:
Նախարարը հանձնարարեց առավել հետևողականությամբ կյանքի կոչել ՀՀ կառավարության ծրագրի Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող դրույթներն ու քայլերը և յուրաքանչյուր շաբաթ զեկուցել ծրագրի կատարման ընթացքը, ամփոփել արդյունքները և ներկայացնել կատարված աշխատանքները:
Գերատեսչության ղեկավարը կարևորեց կառավարության հանձնարարությամբ նախարարության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման նոր կարգի մշակումը և դրա կիրառությունը, շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության հրապարակումը:
Նախարարը հանձնարարեց ավելի մասսայականացնել, կիրառելի ու արդյունավետ դարձնել Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը, համագործակցելով սփյուռքյան դպրոցների հետ` թարմացնել մեծ պահանջարկ ունեցող ուսումնական, գիտական և գեղարվեստական գրքերի ցանկը և գրադարանում տեղադրել դրանք:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: