ՀՀ սփյուռքի նախարարությունում քննարկվել են սիրիահայերի հետ տարվող աշխատանքների համակարգման խնդիրները
Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հարցերով միջգերատեսչական հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցը, ՀՀ վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արամ Ամիրզադյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, վարչության աշխատակիցներ:
Քննարկվեցին սիրիահայերի հետ տարվող աշխատանքների համակարգման խնդիրները, ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից ներկայացված առաջարկությունները, նախանշվեցին առաջիկա անելիքները: