«Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»

Հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ  կայացավ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը՝ նվիրված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:

Հոկտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտում, համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու ուղղությամբ (ԼՂՀ կառավարության ֆինանսական աջակցության հաշվեհամարի տվյալներին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականն այս խորագրի ներքո իր ընթերցողներին կներկայացնի այն բոլոր աշխատանքները, որոնք կնպաստեն շարժման գաղափարի իրագործմանը:

Scroll Up