Ակտոբեում էլ ունեցանք խաչքար

Հոկտեմբերի 29-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքում Ռուս Ուղղափառ եկեղեցու տարածքում տեղի ունեցավ խաչքարի բացումը։ Այն Ակտյուբինսկի մարզում առաջին հայկական քրիստոնեական խորհրդանիշն է։

Գրանիտե խաչքարը պատրաստվել է Երեւանում եւ տեղափոխվել Ակտոբե քաղաք: Այն թվով 7-րդն է, որոնք տեղադրվել են Ղազախստանի տարբեր քաղաքներում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում ` Ղազախտանում ՀՀ հյուպատոսը:

Բացման արարողությանը մասնակցում էին մարզի ակիմի (մարզպետի) տեղակալ Ասկար Շերիյազդանովը, ՂՀ-ում ՀՀ հյուպատոս Մհեր Բադալյանը, ՂՀ և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած համայնքների նախագահներ, Ակտոբեի հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքի իմամը և տեղի բնակիչներ։ Խաչքարը օծեցին Հայ Առաքելական եկեղեցու Տաշքենդ քաղաքի «Սուրբ Փիլիպոս» եկեղեցու քահանա Ղազախստանի եւ Ուզբեկիստանի հայերի հոգեւոր հովիվ տեր Հովհաննես Գրիգորյանը եւ Աստրախանի  Հայ Առաքելական «Սուրբ Հռիփսիմե»  եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը:

Շնորհավորելով հայ համայնքին Հայաստանի դեսպանության եւ դեսպանի անունից խաչքարի տեղադրման կապակցությամբ՝  Մհեր Բադալյանը նշեց, որ այս օրը հոգեւոր  տոն է Ղազաղստանում ապրող հայերի համար:

Խաչքարը տեղադրվեց «Ուրարտու» հայկական համայնքի ջանքերով: Համայնքի ղեկավար Հայկ Տերտերյանը ընգծեց, որ «խաչքարը մի սրբատեղի, կոթող է այստեղ բնակվող մոտ երկու հազար հայերի համար, քանի որ Ակտոբե քաղաքում չկա հայկական եկեղեցի»:

14875320_1365438273497029_788179931_n 14886083_1365438710163652_494388581_n

Scroll Up