«Արցախպրես»-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Թեհրանի «Ալիք» օրաթերթի հետ

«Արցախպրես» լրատվական գործակալության և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթի միջև հոկտեմբերի 23-ին, Ստեփանակերտում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արցախյան նիստի ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Հուշագրի համաձայն՝ «Արցախպրես» լրատվական գործակալությունը և Թեհրանի «Ալիք» հայկական օրաթերթը այսուհետ կունենան սերտ համագործակցություն: Մասնավորապես, կիրականացվեն տեղեկատվության փոխանակման, լրագրողների փոխայցելությունների կազմակերպման, և համատեղ նախագծերի իրականացման աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանը:

Հուշագրի ստորագրմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված այս կարևոր իրադարձությունն իր ներկայությամբ պատվել է նաև հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ի դեպ, անկախության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվում:

արցախ2

Scroll Up