Հայաստանը սպասում է երազ ու տեսիլ ունեցող մարդկանց վերադարձին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել էր ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո համաժողովի մասնակից, ամերիկահայ լրագրող, հրապարակախոս Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ հանդիպման էինք վարչապետի մոտ: Եթե մարդը ժամը 20:00-ին հանդիպում էր մեր հետ ու 22:00-ին նոր տուն հասնում, ուրեմն երկրի նկատմամբ անտարբեր չի: Սա շատ խոսող փաստ է: Շատ անկեղծ էր, ուզում էր, որ հավատանք ու վստահենք իրենց ջանքերին: Ուզում էր, որ օգնենք ու «թևերս քշտած» մասնակցենք պետականակերտման գործին: Ասաց՝ միայն իրենց աշխատանքով կարող են դա ցույց տալ, ու «ամեն օր ազդակ են ուղարելու» այդ մասին: Ասաց, որ մեր ազգը անհավատալի դժվարությունների է դիմակայել ու այսօրվա դժվարությունները նույնպես կհաղթահարենք: Ասաց, որ փնտրում ու սպասում են լավ կրթված, առաջնորդություն ցուցաբերած, երկրի նկատմամբ երազ ու տեսիլ ունեցող մարդկանց վերադարձին, որ մասնակցեն պետականակերտման գործին ու լեռներ շարժեն: Շատ լավ հանդիպում էր: Թող Աստված օրհնի ամեն արդար մարդու գործը ու մշակների հանի իր արտում աշխատելու համար:
Բարի լույս սիրելի մարդիկ»: