Լրագրողների համահայկական համաժողովի մասնակիցները այցելեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջնագիծ
Հոկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջնագիծ, ծանոթացան սահմանապահ զինվորների առօրյային, զրուցեցին զինվորների հետ, ականատես եղան պաշտպանական կառույցների արդիականացման ինժեներական աշխատանքներին:
Այնուհետև Տիգրանակերտի ամրոց-թանգարանում լրագրողները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանին: Նա ներկայացրեց ապրիլյան պատերազմից հետո իրականացված բարեփոխումները, կարևորեց այն առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է բանակում:
Նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: