Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման արարողությունը

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում:

Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ մինչ համաժողովի բացումը տեղի ունեցավ «Սրբուհի Տյուսաբ» նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը:

Մարումն իրականացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:

2016 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց 1 նամականիշ՝ նվիրված արևմտահայ գրող, հրապարակախոս, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի 175-ամյակին:

լրագրող8

Scroll Up