Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանությունը վերապրածի անունով հրապարակ է կոչվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի որոշմամբ և Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով հոկտեմբերի 21-ին թաղամասի գլխավոր հրապարակներից ﬔկն անվանակոչվել է Մարտին Տերյանի անունով, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից էր: Այս մասին տեղեկանում ենք «Արաքս» ռադիոյից:

Մարտին Տերյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում, մահացել` 2006 թվականին Մոնտեվիդեոյում: Ցեղասպանությունից փրկվելով և հաստատվելով Ուրուգվայում` Պենյարոլ թաղամասում հիﬓում է խանութ, որն աշխատում է 40 տարի: Տերյանն ու իր տիկինը մշտապես օգնության ձեռք են ﬔկնել թաղամասի չքավոր երեխաներին` տարրական սնունդ հայթայթելով նրանց համար:

Հրապարակի բացման արարողությանը նշվել է, որ Պենյարոլի բնակիչները չեն կարող մոռանալ այդ օգնությունը, իսկ հրապարակի անվանափոխմամբ նրանք վառ կպահեն Մարտին Տերյանի հիշատակը: Մարտին Տերյանը 90-ականներին ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: Նրա վկայություններով ստեղծվել է փաստավավերագրական ֆիլմ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Scroll Up