Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր
Հոկտեմբերի 21-ի առավոտյան ՀՀ սփյուռքի նախարարության և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ իրականացվող Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: