«Պետք է միասնական դառնանք». Ահարոն Շխրտմյան
Հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորեց Շխրտմյան լրագրողի և հասարակական գործչի հայանպաստ գործունեությունը՝ հայապահպանության, մայրենիի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ահարոն Շխրտմյանը կարևորեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները, գոհունակություն հայտնեց համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառումների և հանդիպումների վերաբերյալ, շեշտեց, որ շատ կարևոր և անհրաժեշտ են մասնագիտական շփումները, ծանոթությունները, փորձի փոխանակումը, նշեց. «Պետք է միասնական դառնանք, որ կարողանանք դրսում պահպանել մեր լեզուն և ինքնությունը, օգնել Հայաստանին ու Արցախին»:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր, նախանշվեցին անելիքները: