«Հայաստան» հիմնադրամն իր դրամահավաք-2016 քարոզարշավը մեկնարկում է փոստային նվիրատվություններով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/WDhPaGC2X0TrWczHcdaVjR0fV5.jpg)
Հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով, որն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Հիմնադրամի տեղեկատվական կենտրոնից:
Նախորդ տարիների նման նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երեւանյան եւ մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Մեզանից յուրաքանչյուրի նվիրատվությունը մի նոր ծրագրի սկիզբ է:
Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավոր – ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Գործընկեր – ՀԱՅՓՈՍՏ