Հալեպում հայուհի է վիրավորվել

Հալեպի Նոր գյուղ թաղամասում հրթիռակոծությունների հետևանքով վիրավորվել է հայուհի Լետա Կիվլիվզեանը: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը:

Միաժամանակ թերթն արձանագրում է, որ վերջին մի քանի օրերին քաղաքի որոշ հատվածներում դրական տեղաշարժեր են նկատվել, մասնավորապես, վերականգնվել է ջրի մատակարարումը, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների հասանելիությունը: Այսօրվա ընթացքում հրթիռակոծությունների են ենթարկվել Հաուայի, Սուլեյմանիե, Շեյթ Թահա, Նոր գյուղ և մի շարք այլ թաղամասեր:

Scroll Up