Արամ Ա­-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով զբաղվող իրավաբանի հետ հանդիպում է ունեցել

Կանադա կատարած այցի շրջանակներում Մոնթրեալում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական խնդրով ներգրավված իրավաբանական խմբի գլխավոր պատասխանատու դոկտոր Փայամ Ախավանի հետ:

Ինչպես տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, հանդիպմանը ներկա էին նաև կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ իրավաբան Վահէ Եագուպեան, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Հայ Դատի հարցերի պատասխանատու Յակոբ Տէր Խաչատուրեանը և կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տեր Յուսիկ վարդապետ Մարտիրոսեանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի հարցով դատական գործընթացին առնչվող հարցեր, դրանց իրավական և պատմական ասպեկտներով: Հոկտեմբերի 21-­ին Ժնևում նախատեսված է նշված հարցով հանձնախմբի հերթական հանդիպում, որին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մասնագետները:

Scroll Up