Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով զբաղվող իրավաբանի հետ հանդիպում է ունեցել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/1008Sis-Aram.jpg)
Կանադա կատարած այցի շրջանակներում Մոնթրեալում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական խնդրով ներգրավված իրավաբանական խմբի գլխավոր պատասխանատու դոկտոր Փայամ Ախավանի հետ:
Ինչպես տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, հանդիպմանը ներկա էին նաև կաթողիկոսության կենտրոնական վարչության անդամ իրավաբան Վահէ Եագուպեան, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Հայ Դատի հարցերի պատասխանատու Յակոբ Տէր Խաչատուրեանը և կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տեր Յուսիկ վարդապետ Մարտիրոսեանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի հարցով դատական գործընթացին առնչվող հարցեր, դրանց իրավական և պատմական ասպեկտներով: Հոկտեմբերի 21-ին Ժնևում նախատեսված է նշված հարցով հանձնախմբի հերթական հանդիպում, որին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի մասնագետները: