Նոր և ստույգ տեղեկություններ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Ժիրայր-Ռեիսեան-300x235.jpg)
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ:
Սերժ Սրապիոնյան- Պարոն Ռեիսյան Հայաստանում տարածվում են լուրեր, որ Հալեպում խուճապ է, որ մարդիկ հավաքվել են, իրենց տեղափոխող չկա, Հայաստան բերող չկա, ի՞նչ կուտակումներ կան Հալեպում, ինչպիսի՞ն է դրությունը հիմա:
Ժիրայր Ռեիսյան – Հիմա հանդարտ է: Այս պահին մեզ մոտ խուճապ չկա:
Սերժ Սրապիոնյան – Մարդկանց կուտակումներ կա՞ն, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց միջոցներ չկան:
Ժիրայր Ռեիսյան – Նման բան չկա, որ մարդիկ այստեղից ցանկանան Հայաստան գալ և չկարողանան: Կարող են պահեր լինել, որ հրթիռակոծումներ լինեն, կարող են վնասներ և զոհեր լինեն, սակայն խուճապային իրավիճակ, որ մարդիկ դիմեն Հայաստան գալու համար, չկա:
Սերժ Սրապիոնյան – Շա՞տ են դիմում, որ Հայաստան գան: Իրենց տեղեկացրեք, որ մենք պատրաստ ենք ընդունելու:
Ժիրայր Ռեիսյան – Եթե Հայաստան գալու դիմումներ ստանանք, դրանք կուղարկվեն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսին և միաժամանակ ձեզ էլ տեղյակ կպահենք: Անհանգստության հարց չկա, բայց խնդրում եմ՝ այստեղ-այնտեղից լսված խոսքերին չհավատալ, այլ միայն պաշտոնական աղբյուրներից տեղեկանալ:
Կից` «Հայերն այսօր»-ը ներկայացնում է հեռախոսազրույցի ձայնագրությունը.