Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին օդանավը հասավ Լաթաքիա

Հայաստանից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին օդանավը հասել է Լաթաքիայի  Հըմեյնիմ ռուսական ռազմակայան:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հոկտեմբեր 3-ին Իլ-76 օդանավով Լաթաքիա  է տեղափոխվել 20 տոննա մարդասիրական օգնության առաջին մասը: Օդանավով բերված պարենամթերքը փոխանցվել է  Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, ով պետք է կատարի պարենամթերքի բաշխման համապատասխան կարգադրությունները:

Խմբին ուղեկցում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը։

14479639_939036452865048_86877081667702489_n14495419_939036439531716_855131800383228947_n 14516531_939036486198378_7765996809318124769_n 14563407_939036529531707_336869169590430159_n

Scroll Up