Հայազգի մաթեմատիկոսն ընտրվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր

Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի է ունեցել 2016-2017 թվականների ուսումնական տարվա պաշտոնական մեկնարկի արարողությունը։ Աշխարհում մեծ ճանաչում ունեցող այս համալսարանի նախագահությունում՝ իբրև պրոռեկտոր, այս տարի պաշտոնավարում է նաև հայազգի պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը։
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Արմեն Եդիգարյանն ընտրվել է Յագելոնյան համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնում 2016 թվականի սեպտեմբերին նույն համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետից:
Արմեն Եդիգարյանը մաթեմատիկոս է: Ծնվել է 1970 թվականին Կիրովաբադում: Ամուսնացած է: