Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միությունը կազմակերպում է հայոց լեզվի անվճար դասընթացներ
Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միությունը հոկտեմբերի 21-ից սկսում է հայոց լեզվի անվճար դասընթացները: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Nouvelles d’Arménie պարբերականին, մեկ ժամ տևողությամբ դասընթացները կկայանան ամեն ուրբաթ, ժամը՝ 18:00-ին, 1 Rue de la Patrie 67300 Schiltigheim հասցեում: Կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան բոլոր այն երեխաներն ու պատանիները, ովքեր ցանկություն ունեն սովորելու մայրենին:
Հ.Գ. Ստրասբուրգում գործող «Հայորդի» երիտասարդաց միության գործունեության հիմքում դրված է հայրենասիրությունը և հայապահպանության կարևորագույն խնդիրը: Նախագծել ու իրականցրել են մի շարք հայրենասիրական ու մշակութային միջոցառումներ: Միությունը պաշտոնապես գրանցվել է 2011 թվականին: 2015 թվականին կյանքի կոչեցին նոր հայրենասիրական ծրագիր «Օգնենք սահմանամերձ գյուղերին» խորագրով: «Հայորդի» երտասարդաց միության նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է իրականացվում այս ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին օգնում են հագուստով, իսկ դպրոցականներին՝ գրենական պարագաներով: Աջակցության ծրագիրը իրականացվում է միության անդամների համատեղ ջանքերով: