Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակներին նվիրված վահանակներ ԱՄՆ -ի Մասաչուսեթս նահանգի ամենաբանուկ մայրուղիների վրա
«Իմ և «Արվեստի խաղաղութունը» կազմակերպության անունից շնորհավորում եմ Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձը` բարձրացնելով 6 էլեկտրոնային վահանակներ ԱՄՆ -ի Մասաչուսեթս նահանգի ամենաբանուկ մայրուղիների վրա ` Rte. 1A, Lynn, Rte. 1 in Malden and 495, Methuen. Boston, Massachusetts. Վահանակները մնալու եմ մինչև սեպտեմբերի 30-ը: Վահանակներն արտացոլում են անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները՝ եռագույնը, նորակառույց և հինավուրց Երևանը՝ վերածնունդի խորհրդանիշով և Ծիծեռնակաբերդով, որ միաձուլված արևի ճառագայթներին տուն է կանչում Մասիսին ու խորհրդանշում հայ ժողովրդի հաղթանակն ընդդեմ մահու: Մեջտեղում 25 տարեկան Հայաստանն է՝ անկախության, խաղաղության, գեղեցկության մարմնացում, որ ձեռքերը պարզել է դեպի խաղաղության աղավնիները, իսկ եռագույնը հաղթական արծվի թռիչքով մտնում է Արցախ»,- «Հայերն այսօրի»-ին գրում է «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը: