ՀՀ անկախության 25-ամյակի առիթով Եգիպտոսում կբացվի եգիպտացի լուսանկարչի՝ Հայաստանին նվիրված ցուցահանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Egiptos.jpg)
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Եգիպտոսի Մշակույթի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 26-28 ը Միջազգային մշակութային համագործակցության եգիպտական կենտրոնում տեղի կունենա Եգիպտացի լուսանկարիչ Տաուֆիկ Դաջանիի «Հայաստան-Եգիպտոս. գունավոր զուգահեռներ» լուսանկարների ցուցահանդեսը։
Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին, բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին։