Հռոմի պապը ԼՂ խնդրի դիվանագիտական կարգավորման կողմնակից է. Վատիկանի ներկայացուցչի հայտարարությունը Բաքվում

Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորման կողմնակից է:

Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վատիկանի ներկայացուցիչ մոնսենյոր Վլադիմիր Ֆեկետեն:

 Ինչպես նշում է «Թրենդ» գործակալությունը, նրա խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցին դեմ է պատերազմին ու կոչ է անում նմանօրինակ հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

 Միևնույն ժամանակ, Ֆեկետեն իր խոսքում ընդգծել է, որ Կաթոլիկ եկեղեցին չի զբաղվում ԼՂ հակամարտության խնդրով:

 Հոգևորականը դժվարացել է հստակ պատասխանել հարցին, թե արդյոք այս թեման կքննարկվի՞ Հռոմի պապի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակում:

 Աղբյուրը հիշեցնում է, որ կաթոլիկների հովվապետի այցն Ադրբեջան նախանշված է հոկտեմբերի 2-ին:

Scroll Up