Երևանում կմեկնարկի «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը
Օգոստոսի 25-ին, ժամը 9.30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտաժողովը (հասցե՝ ԵՊՀ, կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, գիտխորհրդի նիստերի դահլիճ):
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից:
«Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում», «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում» խորագրով թեմատիկ նիստերից հետո կանցկացվեն քննարկումներ:
Գիտաժողովն աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով: