Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն Լոնդոնում

Օգոստոսի 19-ին, ժամը 19:00-ին, Լոնդոնի Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնում կկայանա դասախոսություն՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման և ներկայիս հետևանքների մասին խորագրով:
«Հայերն այսօրը»՝ հղում կատարելով accc.org.uk կայք-էջին հայտնում է, որ դասախոսությունը անցկացնելու է գիտությունների թեկնածու Լևոն Չորբաջյանը, ով ՀՀ-ում և Խորհրդային Միությունում երկու անգամ Ֆուլբրայթ ավագ դասախոսի կոչմանն է արժանացել: Նրա հետազոտությունների հիմնական կենտրոնում Հայոց ցեղասպանությունն է, քաղաքական սոցիոլոգիան և ցեղասպանության ուսումնասիրությունը: Լևոն Չորբաջյանը նաև համարվում է «Կովկասյան հանգույցը», «Հայաստանը ճգնաժամի տարիներին» և մի շարք այլ գրքերի հեղինակը, թարգմանիչն ու խմբագիրը: Այս ամենի հետ մեկտեղ, Լևոն Չորբաջյանը Միացյալ Նահանգների Զորյան ժամանակակից հետազոտությունների համալսարանի տնօրենն է, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի առաջատար մասնավոր վերլուծական կենտրոնը: Նա նաև շարունակում է ծառայել Հայ գրախոսության խմբագրական խորհրդին: