Հռոմի պապը Վատիկան ճաշի է հրավիրել սիրիացի փախստականներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ճաշել է սիրիացի փախստականների հետ, news.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է CTV News-ը:

Հովվապետի հրավերով միգրանտները եկել են հունական Լեսբոս կղզուց: Ճաշը տրվել է Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում է Ֆրանցիսկոսի անձնական հարկաբաժինը:

Նշվում է, որ ճաշին մասնակցել են սիրիացի փախստականների երկու խմբեր, որոնց ապրիլի 16-ին Հովվապետն այցելել էր Հունաստանում: Այդ ժամանակ Վատիկան վերդառնալիս նա իր հետ բերել էր 12 միգրանտի:

Scroll Up