ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԱՐԳԱՐԺԱ´Ն ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ.
Խոսքերով չենք կարող մեր շնորհավորանքներն ուղարկել Ձեզ՝ նման հրաշալի և արժանապատիվ նախարարություն ստեղծելու համար, որը իսկապես աշխատում է ի նպաստ աշխարհի հայերի։ Դուք այն յուրահատուկ մարդկանցից եք, որ կարող եք ստեղծել դեռ ավելին։ Մենք՝ հունաստանաբնակ ալեքսանդրուպոլցիներս, որ կապ չենք ունեցել Սփյուռքի նախարարության հետ, այս տարի առիթ ընձեռնվեց մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցին: Մինչև այսօր նրանք մեծ գոհունակությամբ են խոսում այդ մասին, մեր ուսուցչուհիների միջոցով մենք ճանաչեցինք Ձեզ, նրանք եկած օրվանից մինչև օրս խոսում են Հայաստանում եվրոպական չափանիշներով և առավել կազմակերպված ընդունելության մասին:
Ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել այս 5 տարիների Ձեր աշխատանքի արդյունքը: Ոչինչ հեշտությամբ չի լինում. Դուք ևս բազում քարքարոտ ճանապարհ եք անցել ու անցնում եք հայանպաստ գործի համար, միասնության ու կրթության գործի համար, բայց այս ամենին ի՞նչ գնահատական կարող ենք տալ կամ ի՞նչ շնորհավորանք. ամեն ասված քիչ կլինի…
Ընդունե´ք ժողովրդական լեզվով, բայց մեր սրտից բխած այս խոսքերը՝ «ՀԱԼԱԼ Է ՁԵԶ, ՄԻՇՏ ԵՂԵ´Ք ԱՅԴՊԻՍԻՆ՝ ՀԱՅՈՒՀԻ ԿԻՆ, 21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵԾ ՏԻԿԻՆ»:
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒՊՈԼՍԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ՝
ԱՐԻԿ ԱՂԱՋԱՆՑ