Բակո Սահակյանը հանդիպել է Ասմունքի համահայկական փառատոնի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին Շուշի քաղաքում հանդիպել է Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցների հետ:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ասմունքի փառատոնը դարձել է ավանդական՝ կարեւորելով նման միջոցառումների դերը ազգային մշակույթի եւ արժեքների պահպանման, ինչպես նաեւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Նշենք, որ Ասմունքի փառատոնն անց է կացվում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի շրջանակներում:
Նույն օրը Նախագահը ներկա է գտնվել Ստեփանակերտ քաղաքում խառը մենամարտերի եւ թայլանդական բռնցքամարտի պրոֆեսիոնալ առաջնության բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է երիտասարդների ֆիզիկական դաստիարակություն