Ահաբեկչություն Ֆրանսիայի Նիս քաղաքում. զոհերի թիվը հասել է 80-ի

Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, բեռնատարը մխրճվել է Ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Նիսում զոհերի թիվը հասել է 80-ի, եւս 18 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը: Նրա խոսքով, «մենք գտնվում ենք ահաբեկիչների հետ պատերազմական վիճակում, որոնց ուզում են վնասել մեզ ցանկացած գնով», հաղորդում է Reuters-ը:

Scroll Up