ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Հարգելի´ տիկին Հրանուշ Հակոբյան 

Լրանում է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակը: Այս առիթով ուզում եմ ջերմորեն շնորհավորել անձամբ Ձեզ և նախարարության ողջ անձնակազմին:

Այս կարճ ժամանակահատվածում  ՀՀ սփյուռքի նախարարությունը կատարել է շատ մեծ աշխատանք` ուղղված հայապահպանության ու սփյուռքի ներուժի համախմբման հայրենանվեր գործին:

Հայկական սփյուռքի հետ սերտորեն համագործակցելուց բացի ՀՀ սփյուռքի նախարարությունը  մշտապես օժանդակել է նաև հայրենի Ջավախքի մի շարք կազմակերպություններին և կրթօջախներին:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ հայտնել մեր խորին շնորհակալությունը՝ Ախալցխայի տեղեկատվական կայքին ձեր նախարարության կողմից տրվող ֆինանսական օժանդակության համար, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել ու  զարգացնել ներկա դրությամբ Ջավախքի միակ էլեկտրոնային լրատվամիջոցը:

Կրկին ու կրկին  շնորհավորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի առթիվ եւ մաղթում  մեծամեծ հաջողություններ` ի նպաստ Հայոց պետականության ամրապնդման  և  Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման:

Լավագույն բարեմաղթանքներով`

Ախալցխայի տեղեկատվական կայքի

գլխավոր խմբագիր

Էդուարդ Այվազյան

Scroll Up