ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Հարգելի´ տիկին Հրանուշ Հակոբյան
Լրանում է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակը: Այս առիթով ուզում եմ ջերմորեն շնորհավորել անձամբ Ձեզ և նախարարության ողջ անձնակազմին:
Այս կարճ ժամանակահատվածում ՀՀ սփյուռքի նախարարությունը կատարել է շատ մեծ աշխատանք` ուղղված հայապահպանության ու սփյուռքի ներուժի համախմբման հայրենանվեր գործին:
Հայկական սփյուռքի հետ սերտորեն համագործակցելուց բացի ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես օժանդակել է նաև հայրենի Ջավախքի մի շարք կազմակերպություններին և կրթօջախներին:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ հայտնել մեր խորին շնորհակալությունը՝ Ախալցխայի տեղեկատվական կայքին ձեր նախարարության կողմից տրվող ֆինանսական օժանդակության համար, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել ու զարգացնել ներկա դրությամբ Ջավախքի միակ էլեկտրոնային լրատվամիջոցը:
Կրկին ու կրկին շնորհավորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի առթիվ եւ մաղթում մեծամեծ հաջողություններ` ի նպաստ Հայոց պետականության ամրապնդման և Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման:
Լավագույն բարեմաղթանքներով`
Ախալցխայի տեղեկատվական կայքի
գլխավոր խմբագիր
Էդուարդ Այվազյան