Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելոն Արցախի կողքին է

Արդեն հայտնել ենք, որ նիդերլանդական մի քանի հայ համայնքներ ու կազմակերպություններ իրենց օգնությունն են ցուցաբերել Արցախին: Անշուշտ, սպասելի պետք է լիներ Նիդերլանդներում ամենամեծ հայ համայնք ունեցող Ալմելո քաղաքի նախաձեռնությունը:
«Նիդերլանդական օրագրի» փոխանցմամբ՝ անցած կիրակի Ալմելոյի Հայ Առաքելական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հոգիների համար։ Այս կապակցությամբ բացված բարեգործական ֆոնդին, բացի Ալմելոյի տարբեր հայկական կազմակերպություններից’ իրենց օժանդակությունն են ցուցաբերել  նաև Նայմեխեն քաղաքի «Միացիալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության անդամները: Արդեն ամրագրվել է 42 հազարից ավելի Եվրո:
Ավելի վաղ Նիդերլանդների այլ հայ համայնքներ ևս  այս կապակցությամբ իրենց օգնությունն ու աջակցությունն են հասցեագրել հայրենի Արցախին:

ԱլմելոԱլմելո1

Scroll Up