Հալեպում հրթիռակոծության հետևանքով զովել է 30 մարդ

Հուլիսի 9-ի վաղ առավոտյան զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հրթիռակոծել են Հալեպի զանազան շրջաններ: Առավոտյան ժամը 06:30-ին հրթիռ է ընկել Ազիզիե շրջանում: Այնուհետև ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆրքան, Մաշարքա, Շեհպե  ռոզ, Մերիդիեն, Նոր գյուղ շրջանները: Այս մասին Հայերն այսօրին հայտնում է Գանձասար պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Ներկա տվյալներով արձանագրվել է 30 զոհ, 100-ից ավելի վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Վիրավորները տեղափոխվել են Ալ Ռազի հիվանդանոց:

Scroll Up