ԱՄՆ-ում բացվել է Նոյյան տապանի կրկնօրինակը. լուսանկարներ
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում կառուցվել է Նոյյան տապանի ուշագրավ կրկնօրինակը` Ark Encounter-ը, որն այսօրվանից բաց է այցելության համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, բետոնե տապանն ունի 155մ երկարություն, իսկ դրա ներսում կան այն բոլոր կենդանիների կրկնօրինակները, որոնց, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից փրկել է Նոյը:
Տապանի կառուցման աշխատանքներն իրականացրել է Answers in Genesis կրոնական կազմակերպությունը, որը հավատում է աշխարհի արարման աստվածաշնչյան տարբերակին:
Կազմակերպության կանխատեսման համաձայն՝ տապանն առաջիկա 1 տարում կայցելի 1.4 մլն մարդ, ինչը 4 մլրդ դոլարի եկամուտ կբերի նահանգային բյուջեին:
Հայտնի է, որ Ark Encounter-ի կառուցման համար պահանջվել է 2 տարուց էլ քիչ ժամանակ, իսկ շինարարական ծախսերը կազմել են մոտ 100 մլն դոլար:
Հետաքրքրական է, որ տապանի կառուցման աշխատանքներում ներգրավված են եղել բացառապես քրիստոնյա մասնագետներ ու շինարարներ, գրում է tert.am-ը: