ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է

Ջերմորեն շնորհավորում ենք՝ Նախարարության ստեղծման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ:

Այս հինգ տարիների ընթացքում Նախարարությունն իրականացրել է բազմաթիվ նախագծեր և այդ միջոցով իր լուման ներդրել Հայաստանի Հանրապետության և Հայկական Սփյուռքի միջև հարաբերություններ հաստատելու և խորացնելու գործում:

 Այդ ժամանակահատվածում Սփյուռքի նախարարությունը անցել է կազմավորման շատ բարդ ուղի, ուստի այդ ճանապարհին եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ որոշ վրիպումներ: Բնականաբար, դժվար է հինգ տարվա ընթացքում ստեղծել այնպիսի ինստիտուտ, որը կկարողանա ճիշտ և պատրաստված կերպով համագործակցել արդեն ձևավորված կամ ձևավորվող Սփյուռքի հետ: Սրա հետ մեկտեղ, ուրախալի է, որ Նախարարությունը դրսևորում է խնդիրներին ստեղծագործական մոտեցման և ինքնակատարելագործման ունակություն:

 Հավատում ենք, որ խոչընդոտները հաղթահարված կլինեն, և գործունեության ուղղությունը, որն ընտրել է Սփյուռքի նախարարությունը, ճիշտ է և ուղղված է Ազգի ընդհանուր բարեկեցությանը:

Շնորհավորում ենք ևս մեկ անգամ՝ ցանկանալով հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ Սփյուռքի բարեկեցության:

Վրաստանի Հայ համայնք

Scroll Up