Իմ ծննդավայրի երկրագիտությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/98624759.jpg)
Ամեն մարդու սրբազան պարտքն է ուսումնասիրել իր ժողովրդի կերտած պատմությունը, նրա անցած ուղին: Ոչ պակաս կարևոր է նաև ուսումնասիրել հայրենի ծննդավայրի երկրագիտությունը;
Այսպիսի նպատակ ուներ Վրաստանի ՀՕՄ-ի Վարչության կազմակերպած ամենամյա դարձած՝ Հայոց պատմության մրցույթի այս տարվա ծրագիրը;
Մրցույթին, որն անցկացվեց Ախալքալաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում, մասնակցում էին Ախալքալաքի բազմաթիվ դպրոցների հարյուրից ավելի աշակերտներ: Նրանք պետք է գրավոր ներկայացնեին իրենց առաջադրված տարբերակների 15 հարցերի պատասխանները: Աշակերտները ոգևորված էին մրցույթի անցկացման գրավոր ձևից, քանի որ դա ավելի արդյունավետ էին համարում, քան թեստային ձևով անցկացումը: Մրցույթը պարտավորեցրել էր ամենքին՝ ինքնուրույն աշխատանք տանելու: Շրջանի լավագույն մասնագետներից կազմված հանձնախումբը մրցույթի արդյուքները կհրապարակի երկու օրից հետո: Առաջիկա օրերին մրցույթի շրջանային փուլեր են անցկացվելու նաև այլ շրջաններում:
Շրջանային փուլի հաղթողների համար եզրափակիչ փուլը նախատեսնված է անցկացնել բանավոր, որն էլ կնպաստի երեխայի բանավոր խոսքի զարգացմանը և գիտելիքների բարձրաձայն ստուգմանը:
ՎՀՕՄ-ի Վարչությունը նախատեսնում է մրցույթում հաղթողների համար կազմակերպել Մրցանակաբաշխություն,որն էլ կխրախուսի հաղթողներին՝արժանի պարգևներով:
Ջավախք Մեդիա, Akhaltskha.Net, ՎՀՕՄ, Ջավախք