«Մտածեցի, որ կրակում եմ թշնամու ճակատին ու ճիշտ նշանակետին էլ խփեցի»

«Զինվորական հագուստ առաջին անգամ եմ կրում ու առաջին անգամ էլ կրակել եմ»,-HayNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ ամենահետաքրքիրն իր համար դիպուկ կրակելն է եղել:

«Այդ պահին, երբ դողում էի, թե ինչպես պետք է կրակեմ, մտածեցի, որ կրակում եմ թշնամու ճակատին… ու ճիշտ նշանակետին էլ խփեցի: Երեքից երեքն էլ բռնեց»,-կրակելու իր առաջին փորձի մասին կիսվեց Հրանուշ Հակոբյանը:

Ի դեպ, նախարարը զինվորական հագուստի մեջ իրեն ավելի համարձակ, մարտական, պատրաստված, առավել գործնական է զգացել:

Հիշեցնենք, որ Կառավարության անդամները երեկ մասնակցել են «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժություններին: Այդ մարզումներով Հայաստանը բարձրացնում է պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակության մակարդակը` ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր սրման պարագայում:

HayNews.am

Scroll Up