Հրթիռներ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերի վրա. կան զոհեր

Հունիսի 9-ի երեկոյան Բոսթան Փաշայի մեջ տեղակայված զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սուլեյմանիե, Վիլաներ և Նոր գյուղի շրջանները: Հավելենք, որ Վիլաներ թաղամասում է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հայերն այսօրը, հղում անելով Գանձասար պարբերականը, հայտնում է, որ Սուլեյմանիեի արհեստավորների կենտրոնի վրա ընկած հրթիռի հետևանքով արձանագրվել է 6 զոհ, 20 վիրավոր: Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, վնասվել են միայն հայերին պատկանող խանութներ:

հալեպ1 հալեպ2 հալեպ3 հալեպ4

Scroll Up