Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Արգենտինայի Էնտրե Ռիոս նահանգը հաստատել է մի օրենք, որն ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության օրը, սահմանում է Արգենտինայում որպես «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր»:

Ինչպես հայտնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Agencia Prensa Armenia գործակալությանը,  մայիսի 31-ին տեղի է ունեցել նաև Էնտրե Ռիոսի նահանգապետի տեղակալի, նահանգի սենատի նախագահ Ադան Ումբերտոյի (Adan Humberto Bahl,) սենատոր Լուկաս Լարատեի (Lucas Larrarte), Սենատի իրավական հարցերի կոմիտեի ղեկավարի հանդիպումը Հարավային Ամերիկայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Նիկոլա Սաբունչույանի եւ Խորխե Դոլմաջյանի հետ:

«Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքից տասը տարի անց, կարևոր է, որ Սենատը նույնպես միացավ այդ ուղուն, որ Արգենտինան բռնել է՝ դառնալով Ցեղասպանության ճանաչման պայքարի առաջամարտիկներից»,-ասել է Բուենոս Այրեսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկոլա Սաբունչույանը:

Scroll Up