ԱՄՆ փոխնախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնարկին (լուսանկարներ)
Երեկ երեկոյան Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք, որին «Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ ներկա են եղել աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնատարը` փոխնախագահ Ջո Բայդենը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսները, Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնատարներ և օրենսդիրներ, հազարավոր քաղաքացիներ:
Արարողության ավարտին ելույթ է ունեցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարները՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: