ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Կոմիտաս վարդապետ» փառատոնի մասնակիցներին
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում ընթացող «Կոմիտաս վարդապետ» փառատոնի մասնակիցներին:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին փառատոնին իրենց մասնակցությունը բերելու համար և նշեց, որ նրանց տաղանդի շնորհիվ դրվեցին «Կոմիտաս վարդապետ» փառատոնի հիմքերը:
Մասնակիցները նախարարի հետ քննարկեցին փառատոնին առնչվող հարցեր, այդ թվում՝ հաջորդ տարիներին փառատոնի շարունակական լինելու և կազմակերպչական այլ հարցեր:
Հանդիպման ավարտին «Կոմիտաս վարդապետ» փառատոնի մասնակիցները Հրանուշ Հակոբյանին հանձնեցին հուշանվերներ: