Լոնդոնում ՀԲԸՄ-ի ճաշկերույթում 325 հազար դոլար է հավաքվել սիրիահայերին աջակցության համար
Լոնդոնում Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության կողﬕց ի աջակցություն սիրիահայերի կազմակերպված դրամահավաքի շրջանակում հավաքվել է 325 հազար դոլար: Մայիսի 21-ին Հայկական բարեգործական ընդհանուր ﬕությունը բարեգործական ճաշկերույթի շուրջ էր համախմբել հազարավոր աջակիցների՝ ի աջակցություն սիրիահայերի:
Ինչպես տեղեկացնում են ՀԲԸՄ-ի մամուլի գրասենյակից, երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Լորդ Դարզին, ով ծնվել է Բաղդադի հայկական ընտանիքում եւ դարձել աշխարհի առաջատար վիրաբուժներից ﬔկը: Նա հայկական ծագումով առաջին մարդն է, ով դարձել է Անգլիայի Լորդերի պալատի անդամ:
«Ես տեսել եմ, թե ինչքան ուժեղ է հայկական համայնքը: Դա նրանց արյան ﬔջ է: Այս համայնքը ﬕակն է, որը գիտի, թե ինչպես է կյանքն ընթանում Միջին Արեւելքում, Եվրոպայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Լատինական Աﬔրիկայում եւ թե ինչպես պահպանել քրիստոնեական արժեքները»,- նշել է Լորդ Դարզին: Բոլոր բանախոսներն ընդծում են, որ գլոբալ ճգնաժամային իրավիճակներին պետք է արագ արձագանքել: Հատկանշական է եղել իսպանական «Տելեֆոնիկա» հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերության նախագահ Սեզար Ալիերտայի ելույթը, որում նա հորդորել է ﬕության անդաﬓերին բարձրացնել Սիրիայի ճգնաժաﬕ վերաբերյալ հանրության իրազեկվածությունը եւ խոսել հայերի մասին: Երեկոն եզրափակվել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ելույթով, որի ընթացքում նա անդրադարձել է Միջին Ալեւելքի հայերի պատմական անցյալին:
«Դժվար ժամանակներ են, բայց ﬔնք կհաղթահարենք: Ես լավատես եմ: Մեր տեսլականն է՝ ընդունել բազմաթիվ մարտահրավերներ: Շնորհակալ ենք աշխարհասփյուռ հայությանը ﬔզ վստահելու համար: Մենք կշարունակենք ﬔր հիﬓադիրների գործը եւ օգնության կհասնենք կարիքի ﬔջ գտնվող յուրաքանչյուր հայի»,- ասել է ՀԲԸՄ նախագահը: Հայկական բարեգործական ընդհանուր ﬕությունը հիﬓադրվել է 1906 թվականին: Այն աշխարհի աﬔնախոշոր ոչ կառավարական կազմակերպությունն է: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: Միության առաքելությունն է պահպանել հայկական ինքնությունը եւ ժառանգությունը` իրականացնելով կրթական, մշակութային եւ բարեգործական ծրագրերով: