Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովն ամփոփիչ նիստ է գումարել

Կանադայում ՀՀ դեսպանությունում մայիսի 15-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի ամփոփիչ նիստը` Կանադայի հայկական կազմակերպությունները ներկայացնող, երկրի տարբեր շրջաններից ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ Կանադայում ՀՀ դեսպան Արﬔն Եգանյանը կարևորեց 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի համապարփակ ամփոփումը և այդ հիմքի վրա` Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջիկա ﬕջոցառուﬓերի պլանավորումը: Դեսպանն արձանագրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Կանադայում կայացած ﬕջոցառուﬓերն իրականացվել են բարձր մակարդակով` իրենց ներդրուﬓ ունենալով այդ կապակցությամբ ողջ աշխարհում կայացած հիշատակի ﬕջոցառուﬓերի ﬔջ:

Այնուհետև իրականացված աշխատանքի վերաբերյալ ելույթներով հանդես եկան հանձնաժողովի ղեկավար Մհեր Գարագաշեանը, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչները` մանրամասն անդրադառնալով Կանադայի տարբեր շրջաններում իրականացված հիշատակի ﬕջոցառուﬓերին: Նիստի ընթացքում նախանշվեց հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ընտրվեցին տարածքային պատասխանատուներ:

Արﬔն Եգանյանի կողﬕց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրվեցին 100-րդ տարելիցի ﬕջոցառուﬓերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք:

Scroll Up