Գլենդելում հայ ժողովրդին նվիրված ցուցահանդես է բացվում
Գլենդելում ցուցահանդես է բացվում՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը:
Abc7.com-ի փոխանցմամբ, «Հայաստան. բաց վերք» խորագրով ցուցահանդեսն Ամերիկայի Հայկական թանգարանում կգործի մինչեւ հունիսի 11-ը:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն անդրադառնում են նաեւ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը, գրում է news.am-ը:
«Դուք մեծ գիտելիքներ ձեռք կբերեք հայկական մշակույթի մասին, ականատես կլինեք Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին եւ այդ ողբերգությանը հետեւած իրադարձություններին, ինչպես նաեւ կտեսնեք, թե դրան ինչպես արձագանքեցին տարբեր երկրներ եւ տարբեր մարդիկ»,- հայտարարել է Ամերիկայի Հայկական թանգարանի նախագահ Պերճ Կարապետյանը: