Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ﬕջոցառուﬓեր՝ Փարիզում, Լիոնում և Մարսելում
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն ապրիլի 24-ին Փարիզում, Լիոնում և Մարսելում անցկացնելու է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի ﬔծ ﬕջոցառուﬓեր:
Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Փարիզում արդարության երթը ﬔկնարկելու է Կոﬕտասի արձանի մոտից:
Լիոնում ﬕջոցառումը կանցկացվի հայկական եկեղեցու շրջակայքում, իսկ Մարսելում` տեղի հայությունը 1915 թվականի ապրիլի 24-ի պողոտայից երթով կշարժվի դեպի Թուրքիայի հյուպատոսարանի շենք:
Փարիզում ﬕջոցառումը կﬔկնարկի տեղի ժամանակով 15:30-ին, Լիոնում` 16:00-ին, Մարսելում` 11:30-ին: