«Արի տուն» ծրագրի շրջանակներում աշխատանքային խորհրդակցություն՝ Նոր Նորք վարչական շրջանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/արի-տուն.jpg)
Մայիսի 11-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը «Արի տուն» ծրագրի շրջանակներում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծրագրի իրականացման գործում ակտիվ աջակցություն ունեցող Նոր Նորքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին դրսևորած պատրաստակամության և ծրագրի պատշաճ իրականացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար՝ վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ այդ արդյունավետ համագործակցության արդյունքում է Նոր Նորքին շնորհվել «Ակտիվ վարչական շրջան» անվանակարգը և վարչական շրջանից ընտրված լավագույն ընտանիքներից ընտրված երկու երեխա հնարավորություն են ստացել հյուրընկալվելու սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:
Վարչական շրջանի աշխատանքը բարձր է գնահատել նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը՝ ընդգծելով, որ Նոր Նորքում հյուրընկալ ընտանիքների քանակը փաստում է ճիշտ և կազմակերպված աշխատանքի մասին: Վարչության պետը ներկայացրել է նաև «Արի տուն» ծրագրի առաքելությունն ու յուրահատկությունները: Խորհրդակցության ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը շնորհակալագրեր է հանձնել ներկաներին՝ ծրագրին աջակցելու և Հայաստան-սփյուռք կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: