Էս մեր հողն ա, մինակ մեր հողը, մունք ընք ստըղ կացալ, մունք էլ բիդի կենանք. արցախցի 100-ամյա տատի պատգամը

«Ղեկավարությունը պետք ա դրանց հետ լյուզու քթենա, վեր լյուզուն կարում չըս քթենաս, ինքը իրան հետիա է քյանդիրը (պարան) ծիք տամ, դու` քեզ հետե:

Ում պարանը որ պինդ ա, իր կողմը կքաշի, ումը վեր բոշ ա ` կկտրվի: Ուժեղին ձեռքեն ա ամեն ինչ»,- ասաց մեկ  դար ապրած ու իմաստնացած տատն ու ավելացրեց, որ ուժեղ է արարողը, արդար ստեղծողը ու ղեկավարությունը հենց այդպիսին պետք է լինի, որ հաղթի, հայտնում է թերթ.ամ-ը։

6 երեխաների մայրը երկու զավակ է կորցրել Արցախյան պատերազմի ժամանակ, և պատերազմի մասի խոսելիս, տատն անընդհատ շեշտում էր`« միայն չարիք է ծնում»:

Հարցին, թե անցյալում էին լավ ապրում, թե հիմա, Նինա տատը միանշանակ պատասխան չգտավ: «Միշտ չի վեր փիս (վատ) ըն ապրում, լյավ էլ կա, փիս էլ կա, ամեն մինը իրան գյորա ապրալ ա, աշխատողը ապրալ ա, չաշխատողը`դե գիդաս լի»,- ասաց նա:

Իսկ Սովետական Միության ժամանակ հայի ու ադրբեջանցու միասին հաշտ-համերաշխ ապրելու միֆը մեկ նախադասությամբ ի չիք դարձրեց տատը. «Կրակն ընգնե թորքը, համերաշխը վե՞րն ա, թորքը յանի համերաշխ կինի՞»:

Նինա տատի իր կյանքում համոզվել է՝ թուրքին մի քիչ զիջեցիր, տեղ տվիր, արդեն «ոտքները կպնդեն»  ու կասեն թե քոնը չի, մերն է: «Էս մեր հողն ա, մինակ մեր հողը, մունք ընք ստըղ կացալ, մունք էլ բիդի կենանք: Մեկ էլ թորքը ասում ա, մեր հողն ա,  հայն էլ թա` թորքը Աստված ստեղծած չի լալ, ետնան ա ստեղծալ, մզանա ետը»:

Տատի պատգամն է՝ հողից սուրբ ոչինչ չկա. «Հողան պես քաղցր պեն չկա, ամեն մարդ բիդի իրան հողում կենա, ուրան ծեռքավ անե-տինի ու ապրե: Եթե սեղանին օխտը պեռ (յոթ բեռ) ոսկի լինի, ինձ ասիս ոսկի կա վեր կալ,  էդ ինձ համար զրո կինի, եթե իմ հողես միջին չեմ, բայց եթե իմ հողես մեջ ինիմ, էն մի հացու կտորն էլ ինձ հետե մի գյառ ա (հպարտություն)»:

Scroll Up