Էս Մեր Հողն ա, Մինակ Մեր Հողը, Մունք Ընք Ստըղ Կացալ, Մունք էլ Բիդի Կենանք. Արցախցի 100-ամեայ Տատիկին Պատգամը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/Tati.jpg)
«Ղեկավարութիւնը պէտք ա դրանց հետ լիւզու քթենայ, վեր լիւզուն կարում չըս քթենաս, ինքը իրան հետիայ է քեանդիրը (պարան) ծիք տամ, դու` քեզ հետ: Ում պարանը որ պինդ ա, իր կողմը կը քաշի, ումը վեր բոշ ա ` կը կտրուի: Ուժեղին ձեռքէն ա ամէն ինչ»,- ըստ Tert.am-ի ըսած է մէկ դար ապրած ու իմաստացած տատիկը եւ աւելցուցած, որ ուժեղ է արարողը, արդար ստեղծողը ու ղեկավարութիւնը այդպիսին պէտք է ըլլայ, որ յաղթէ։
6 զաւակներու մայրը երկու զաւակ կորսնցուցած է Արցախեան պատերազմի ժամանակ, եւ պատերազմի մասին խօսելով՝ նընդհատ շեշտած է,- «Միայն չարիք է ծնում»:
Անդրադառնալով այն հարցին, թէ անցեալի՞ն լաւ կ՝ապրէին, թէ՝ հիմա, Նինա տատիկը միանշանակ պատասխան չէ գտած: «Միշտ չի վեր փիս (վատ) ըն ապրում, լեաւ էլ կայ, փիս էլ կայ, ամէն մինը իրան գեօրայ ապրալ ա, աշխատողը ապրալ ա, չաշխատողը`դէ գիդաս լի»,- ըսած է ան:
Իսկ Սովետական Միութեան ժամանակ հայու եւ ատրպէյճանցիի միասին հաշտ-համերաշխ ապրելու սուտը մէկ նախադասութեամբ ի չիք դարձուցած է տատիկը. «Կրակն ընգնէ թորքը, համերաշխը վե՞րն ա, թորքը եանի համերաշխ կինի՞»:
Նինա տատիկը իր կեանքին մէջ համոզուած է` թուրքին քիչ մը զիջիս, տեղ տաս, արդէն «ոտքները կպնդեն» ու կ’ըսեն թէ ձերը չէ, մերն է: «էս մեր հողն ա, մինակ մեր հողը, մունք ընք ստըղ կացալ, մունք էլ բիդի կենանք: Մէկ էլ թորքը ասում ա, մեր հողն ա, հայն էլ թա` թորքը Աստուած ստեղծած չի լալ, ետնան ա ստեղծալ, մզանայ ետը»:
Տատիկի պատգամն է` հողէն սուրբ ոչինչ կայ. «Հողան պէս քաղցր պեն չկայ, ամէն մարդ բիդի իրան հողում կենայ, ուրան ծեռքաւ անե-տինի ու ապրէ: Եթէ սեղանին օխտը պեռ (եօթ բեռ) ոսկի լինի, ինձ ասիս ոսկի կայ վեր կալ, էդ ինձ համար զրօ կ’ինի, եթէ իմ հողէս միջին չեմ, բայց եթէ իմ հողէս մէջ ինիմ, էն մի հացու կտորն էլ ինձ հետէ մի գեառ ա (հպարտութիւն)»: