Սփյուռքը շնորհավորում է Արցախին. Նորա Արմանի
Մայիսյան եռատոնի առիթով «Հայերն այսօրի» նախաձեռնած շնորհավորանք-տեսաբացիկներից մեկի հեղինակը ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին է: Կահիրեում ծնված դերասանուհին 1991-ից սկսած գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան: Ներկայացումներ է բեմադրում, երիտասարդների համար դասախոսություններ կարդում ու պարզապես շփվում է հայաստանցիների հետ: Իսկ Հայաստան առաջին անգամ իբրրև պիոներ է եկել 1968 թվականին:
Տասնչորս տարվա ընդմիջումից հետո(1993-2007 թթ) 2008 թվականից սկսել է այցելությունը Մայր Հայրենիք:
«2011-ին պատիվ ունեցա Շուշի հրավիրվելու և թատերական ինստիտուտի աշակերտների հետ վարպետության դասեր ղեկավարելու: Հրաշալի պահեր էին դրանք ինձ համար: Թեև ընդամենը 4 օր մնացի այնտեղ, բայց շատ հարստացած վերադարձա: Երազում եմ, որ մի օր կրկին առիթ ստեղծվի դարձյալ այցելել Շուշի:
Մաղթում եմ, որ դժվարին այս օրերին խաղաղություն տիրի Արցախի ամեն անկյունում և յուրաքանչյուր հայի սրտում»,-ասում է»,-ասում է Նորա Արմանին: